«Ազգային կրթության խորհրդի» Բաց Նամակը
2026-ի խորհրդարանական ընտրություններին
«Ազգային կրթության խորհրդի» բաց նամակը՝
2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին‼️
🚩 «Ազգային կրթության խորհուրդը» 2026-ի հունիսին 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դուրս է համարում քաղաքական մրցապայքարի պարզ տարմաբանությունից, այն դիտարկելով հայ ազգի համար արժեհամակարգային և քաղաքակրթական ընտրության ճամփաբաժան։ Հետևաբար, խորհուրդը բաց նամակով դիմում է մասնակից քաղաքական ուժերին՝ հստակեցնելու նրանց տեսակետը գիտա-կրթական ոլորտի ճակատագրի վերաբերյալ` ակնկալով երեք պարզ հարցի հրապարակային պատասխան․
Իշխանություն ունենալու պարագայում արդյո՞ք պատրաստ են՝
Հանրակրթության բովանդակությունը կառուցել ազգային-քաղաքակրթական արժեհամակարգի հենքով` ի տարբերություն ապազգայնացման ներկա միտումների,
Երաշխավորել, որ ներկայում շրջանառության մեջ դրված 229 դպրոցների փակման ծրագիրը կչեղարկվի և դպրոցները չեն փակվի։
Մշակել և իրականացնել բարձրագույն կրթության և գիտության առաջընթաց զարգացման ազգային ռազմավարություն։
Հավելենք, որ բոլոր պատասխանները (ներառյալ պատասխանի բացակայությունը) հրապարակվելու են։
Հարգանքներով՝ «Ազգային կրթության խորհուրդ»
Մասնակից քաղաքական ուժերի պատասխանները
Մեր Հիմնադրամի Նպատակը
«Ազգային Կրթություն» կրթական հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների վրա հիմնված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, բնապահպանական և այլ հանրօգուտ նպատակներ։
Մեր գործունեությունը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և մեր կանոնադրությամբ։
Մեր Կառավարումը
Բարձրագույն կառավարման մարմին, որը պատասխանատու է ռազմավարական պլանավորման և վերահսկողության համար։
Կառավարում է ամենօրյա գործունեությունը և իրականացնում Խորհրդի որոշումները։
Իրադարձություններ
Մեր Ազդեցության Ոլորտները
Մենք մշակում և իրականացնում ենք ծրագրեր՝ Հայաստանում և Սփյուռքում առանցքային ոլորտները զարգացնելու համար՝ խթանելով նորարարությունը և կայուն աճը։
Կրթություն
Գիտություն
Մշակույթ
Սոցիալական Զարգացում
Բնապահպանություն
Եվ այլն...
Միացե՛ք մեզ՝ փոփոխություն կատարելու համար
Ձեր առատաձեռն նվիրատվությունը ուղղակիորեն կաջակցի մեր ծրագրերին։ Յուրաքանչյուր ներդրում օգնում է մեզ կառուցել ավելի պայծառ ապագա Հայաստանի և Սփյուռքի համար։
Կատարել ՆվիրատվությունՇուտով
Հարց ու Պատասխան
Կապվեք մեզ հետ
Մենք ողջունում ենք ձեր հարցերն ու համագործակցության առաջարկները։
azgayinakademia@gmail.com
Հայաստանի Հանրապետություն, Երևան, Ազատության պող. 24/10, 0037